top of page

Մեդիագրագիտություն

Ողջույն սիրելի ընկեր, հուսով ենք` լավ ես։

Այժմ միասին կուսումնասիրենք և կհասկանանք, թե ի՞նչ է իրենից ներկայացնում մեդիագրագիտությունը։

Սկսենք պարզաբանել․ մեդիա նշանակում է ինֆորմացիա։ Մարդը համարվում է մեդիայի աղբյուր։ Այն ամենը, ինչից ստանում ենք ինֆորմացիա (դա կարող է լինել մարդ, նկար, թերթ, տեսահոլովակ), կոչվում է մեդիա։ Իսկ մեդիագրագետ համարվում է այն մարդը, ով կարողանում է ճիշտ և նպատակային օգտագործել մեդիան։

Մենք սոց․ցանցերում հանդիպում ենք բազմաթիվ ու բազմաբովանդակ ինֆորմացիայի, և հարկավոր է կողմնորոշվել, թե ո՞րն է հավաստի, որը՝ ոչ։ Ահա մի խորհուրդ, որը միշտ կօգնի այդ հարցում․«Ընտրեք Ձեզ համար մի կայք, որի հավաստիությանը վստահում եք։ Եվ աշխատեք, որ այն լինի պետության հովանավորության ներքո, այլ ոչ թե անհատի »։

Կից ներկայացվում է տեսանյութ մեդիագրագիտության մասին․

Կան մարդիկ ովքեր զբաղվում են կեղծ (fake) ինֆորմացիայի ստեղծմամբ և տարածմամբ, որի նպատակն է մարդկանց մանիպուլյացիայի ենթարկել և այդպիսով ձեռք բերել մեծաքանակ լայքեր, դիտումներ և այլն։ Այդ մարդիկ միշտ էլ լինում են և ձգտում են շեղել հասարակությանը, բայց լինելով մեդիագրագետ՝ կարող ես խուսափել այդ ամենից։

 

Եվ հենց մեդիայի մասին է մեր կայքը։ Կայք, որի միջոցով կարող եք իմանալ ինֆորմացիայի հավաստի լինելու փաստը՝ ընդամենը  «Գլխավոր» բաժնում տեղադրելով ձեր ցանկացած հոդվածի լինքը։





                                                     Հավաստի էջեր

photoeditorsdk-export.png
logo.png
NEW-mln-eye-logo-web.png
download.jpg
logo_hy.png
unnamed.jpg
DigLit-Wordmark-7.8_one-line-w_2.png

©2021 by Checklur.

bottom of page